Իր հարցազրույցում խոսելով նորընտիր նախագահ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, Նիկոլն այն որակել է ինֆորմատիվ ու պոզիտիվ՝ փակագծեր չբացելով:
Աշխարհի երկրներն այժմ փորձում են հասկանալ, թե Թրամփի օրոք ինչպիսին կլինի Ամերիկան և ըստ այդմ ինչ պետք է անել, որ նոր Ամերիկայի հետ հնարավոր լինի կառուցել փոխշահավետ համագործակցություն:
Այս հարցը գոնե դույզն-ինչ հուզո՞ւմ է հայաստանյան իշխանություններին: Եթե հուզեր, ապա ողջ ՔՊ-ն հակաթրամփյան ճամբարում ինքն իրեն չէր դիրքավորի ընտրությունների ողջ շրջանում: Օրինակ՝ հայտնի է, թե ինչպես է իրեն դրսևորել նույն Մակունց Լիլիթն ԱՄՆ-ում, կամ ինչպես էին խոսում ՔՊ-ականներն իրենց հարցազրույցներում՝ անդրադառնալով ամերիկյան ընտրությոններին: Նրանք բոլորը միաբերան պնդում էին՝ Հարիսն է լինելու ԱՄՆ հաջորդ նախագահը, ծաղրում Թրամփին: Հարիսի հաղթանակը, իհարկե, կբխեր ՔՊ-ի շահեից՝ նկատի մունենալով այն, թե որ շրջանակների կողմից է Նիկոլը հովանավորվում:
Չնայած Թրամփի համակիր, հոգևորական Ջոել Թենին վստահեցրել է, որ Վիլսոնից ի վեր Թրամփի վարչակազմը լինելու է ամենահայամետը, սակայն ակնհայտ է, որ Թրամփի հետ ՔՊ-ն շատ քիչ ընդհանուր բան ունի. այն, ինչի դեմ պայքարում է Թարմփն ԱՄՆ-ում, ՔՊ-ն խրախուսում է Հայաստանում: Այլ կերպ ասած՝ Նիկոլն ու Թրամփը հակադիր ճամբարների գործիչներ են, իսկ եթե իսկապես կա ցանկություն, որ Թարմփի օրոք հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանան, ապա Հայաստանում պետք է լինի իշխանափոխություն, ինչն այս պահին դժվար կանխատեսելի է:

Նիկոլին հայ-ամերիկյան իրական հարաբերություներ հարկավոր չեն: Դրանք Նիկոլին պետք են այնքանով, որքանով կարող են օգնեն Հայաստանում սպասարկել թուրքական շահերն ու պահպանել սեփական իշխանությունը, իսկ թե այդ ընթացքում ինչպես ու ինչ ինտենսիվությամբ կոտնահարվեն Հայաստանի ազգային շահերը, Նիկոլին չի հուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել