Ոգևորված երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում 17-18 միլիոն դիտում հավաքելու փաստով՝ Հակոբյան Աննան ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է արել 2025-ը հայտարարել ինքնակրթվելու տարի ու զբաղվել ինքնաքննությամբ՝ հասկանալու՝ արդյոք բավարար գիտելիք ունե՞նք՝ երևույթները գնահատելու, հարստանալու ու հարստացնելու, երջանիկ լինելու, ուժեղ և հարատև պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու:
Իշխանական հավակնություններ դրսևորող Աննայի (կա տեսակետ, որ «նա խուդոյ կանեց» Նիկոլն իր սիրասուն տիկնոջը կարող է սարքել վարչապետ) այս կոչը տեղին կարող էր լինել առավելապես այն դեպքում, եթե այն ուղղված լիներ ասենք ՔՊ-ականներին ու Նիկոլին. եթե խելոք լինեին, Հայաստանն ու Արցախը դեռ կլինեին, եթե խելոք լինեին, ժողովրդին այս օրը չէին գցի, եթե խելոք լինեին, ոչ միայն կհարստանային, այլև կհարստացնեին, Հայատանն էլ հարատև կլիներ:
Իրականում դեռ 2018-ին Աննան ու Նիկոլը պետք է իրենք իրենց հարցնեին՝ բավականաչափ գիտելիքներ ունեի՞ն, որ Հայաստանի նման բարդ երկիր ղեկավարեին, որ մարդկանց չդժբախտացնեին, որ Հայատանից «Հ» տառն էլ չթողնեին, Արցախը չխորտակեին, թուրքերի ցեղասպանական քաղաքականությունը չսպասարկեին և այսպես շարունակ:
Այսպիսով՝ երկրի անկումը հանրության վզին փաթաթել փորձող Աննան խոստովանել է, որ իր ամուսինը բացարձակ տգետ է, քանի որ եթե տգետ չլիներ, Հայատանը չէր վերածի «Արևմտյան Ադրբեջանի»՝ կարծելով, թե Իլհամի տված փողերը հասցնելու է մինչև վերջ ուտել:
Մյուս կողմից՝ եթե հանրությունն իսկապես կիրթ ու ադեկվատ լիներ, ապա Նիկոլը երբեք վարչապետ չէր լինի, չէր վերընտրվի, ուստի Աննայի կոչն ինչ-որ իմաստով տեղին է՝ նկատի ուենենալով փաստը, որ շուտով ընտրություն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել