Նիկոլի կնիկը, պարզվում է, նոր մեթոդ է մշակել կրկին փող «քերելու». 2024թ․-ի դեկտեմբերի 30-ին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը կկազմակերպի ամանորյա մեծ վիճակահանություն, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ: Վիճակահանությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռք բերել մասնակցության տոմս՝ համարակալված սիմվոլիկ նվերի տեսքով: Սիմվոլիկ նվերների արժեքներն են 500000, 1 մլն և 1,5 մլն դրամ:
Բնության մեջ արդյոք կգտնվի՞ մի այնպիսի արարած, որը կամովին կհամաձայնվի մասնակցել Աննայի այս շոուին: Իհարկե, ոչ: Բայց ակնհայտ է, որ նման գաղափար հղացած Հակոբյան Աննան մտադիր չէ սեփական փողերի հարցը թողնել մարդկանց ազատ կամքին. արդեն իսկ ունի փորձված մեթոդաբանություն, որով ստիպում է տղամարդկանց փող մսխել իր հետ շփումներում:

Այս անգամ էլ այդ մեթոդաբանության գործնական կիրառմանն ենք ականատես դառնալու, որի վերջնարդյունքում Աննայի գրպանն ահագին փող է մտնելու՝ մի քանի հարյուր հազար դոլար՝ «կակ մինիմում»: Բայց հարց է առաջանում՝ կա՞ որևիցե հավաստի ապացույց, որ Աննայի «քերած» փողերը հանրության շահերին են ծառայում:
Որ չկա ի՞նչ. ո՞վ է Աննայից «սպռոս» անում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել