Իր վերջին հարցազրույցում, որտեղ Նիկոլը «Արևմտյան Հայաստան» տերմինը համարել էր «հարամ»՝ փառավորելով Էնվերի հոգին, նա հանդես է եկել մի շարք պոպուլիստական հայտարարություններով: Մասնավորապես՝ հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ չէ առողջոպահության ապահովագրությանն անցնելուն, ինչպես նաև վստահեցրել, որ ինքը շարունակում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը: Ցանկը կլիներ ամբողջական, եթե Նիկոլը արագաչափերի հարցում էլ պոպուլյար դիրքորոշում հայտներ, սակայն այդ հարցի լուծումը խոստացել է գլուխ բերել հանրաքվեով միայն:
Նիկոլը, հիմնավորելու համար առողջապահության ապահովագրությունից ձեռք քաշելու իր մտայնությունը, հայտարարել է, թե մարզեր կատարած այցերի ընթացքում է եկել այն եզրահանգմանը, որ ոլորտը դեռ պատրաստ չէ դրան՝ այսպիսով ցույց տալով, որ հույսը մարզաբնակներն են, որոնց կարող է հեշտորեն մանիպուլացնել՝ հոգատար ապիի դեր խաղալով:
Այս հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Նիկոլը պատրաստվում է ընտրության. պոպոիլիստական հայտարարություներով հանդես գալու միակ դրդապատճառը դա է, քանի որ Նիկոլի դեպքում այլ դրդապատճառներ չի էլ կարելի փնտրել. բոլոր մյուս դեպքերում նա թքած ունի ժողովրդի կարծիքի վրա:
Արդյոք Նիկոլը կհրաժարվի՞ նաև մի շարք այլ ոչ պոպուլյար լուծումներից, օրինակ՝ տրանսպորտի գների եռակի թանկացմանը հանգեցող ավինյանական «բարեփոխումներից»: Բացառված չէ. եթե զգա, որ ռեյտինգի առումով քաղաքում վիճակն անդառնալի է, կգնա նաև այդ քայլին:

Այլ քայլեր էլ գուցե անի Նիկոլը, բայց հայի պարտքն է լինելու ընտրություններին «ոչ» ասել Իլհամի շնիկիներին. եթե այս ագամ էլ վերարտադրվեցին, Հայաստանն ենք կորցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել