Hraparak.am-ը գրում է․

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամայել է անհապաղ ուժեղացնել անվտանգության միջոցառումները երկրում, հիմնական քաղաքացիական և ռազմական օբյեկտներում՝ կապված Ուկրաինայում հակամարտության սրման հետ: Այս մասին տեղեկացրել է նրա մամուլի քարտուղար եւ խորհրդական Բերիկ Ուալին։

«Տոկաևը հանձնարարել է վարչապետին, նախագահի աշխատակազմի ղեկավարին, բոլոր ուժային կառույցների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին շտապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու հիմնական ռազմական և քաղաքացիական օբյեկտների անվտանգությունը՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հետ»,- նշել է պաշտոնյան:

Ուալին նաև ընդգծել է, որ բոլոր համապատասխան ղեկավարներն ու իշխանությունները տեղեկացվել են այս հրահանգներին համապատասխան գործելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահն անձամբ է վերահսկում իրավիճակը։ 

Ուալին հավելել է, որ Ղազախստանը միշտ հանդես է եկել հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել