Վերջին պաշտոնանկությունները Թևանյան Անդոն է մեկնաբանել՝տալով իր գնահատականն ու ասել, թե իրենցից ինչ է պահանջվում:

«Նիկոլին Հայաստանի քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակից զրկելը դառնում է թիվ մեկ հարցը։ Դա էլ իր հերթին նշանակում է այլընտրանքային քաղաքական, անվտանգային, սոցիալական օրակարգեր»,-իր գրառումն է եզրափակել Անդոն:

Հարց է առաջանում՝ թիվ մեկ հարցի լուծման ճանապարհին Թևանյան Անդոն ինքն իրեն որտե՞ղ է տեսնում, ո՞ւմ դերում: Անդոն նշում է, որ դրան հասնելու համար պետք է լիարժեք այլընտրանք առաջարկել Նիկոլի ծրագրին: Դա ճիշտ է, բայց արդյոք պարզ առաջարկությունը կարո՞ղ է լուծել հարցը, եթե հաշվի առնենք այն պարզ ճշմարտությունը, որ առաջարկներ ներկայացնելուց շատ ավելի կարևոր է այն, թե ով կամ ովքեր են այդ առաջարկները ներկայացնում:

Ահա այստեղ է թաղված շան գլուխը: Ծրագրեր ու առաջարկիներ որքան ասես կան, բայց դրանք հնչեցնողներից դեռ ոչ մեկին չի հաջողվել գահընկեց անել Նիոլին տարբեր պատճառներով: Անդոն ունի՞ երաշխիք, որ իբր այլընտրանքային ծրագիր հնչեցնելու դեպքում իրեն ժողովուրդը «դաբրո» կտա: Անդոյի խնդիրը սեփական անցյալն է, 2018-ին օրինական իշխանությունների դեմ ճոճած սուրն է, Նիկոլի համար դոշ տալն է: Հիմա կարող է ասել ինչ ուզի, որքան ուզի, բայց նրա խոսքերի արժեքը հավասար է զրոյի, և ինքն էլ դա շատ լավ գիտի: Կամ ովքե՞ր են Անդոյի զինակիցները, բորիկնե՞րը, նրա՞նք պետք է կյանքի կոչեն Անդոյի «այլընտրանքային» թեզերը…

Անդոն ուղղակի մարդկանց նյարդերի հետ է խաղում. փող է վերցրել հովանավորներից, հիմա ուզում է ապացուցել, որ ոչ թե ձրիակեր իմպոտենտ է, այլ՝ ինչ որ բանի ընդունակ՝ չհասկանալով, թե իրականում որքան խորը կեղտի մեջ է ինքն կրեն գցել՝ գերագնահատելով սեփական ունակությունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել