Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրան հարցրել են՝ արդյոք Հայաստանի համար հնարավորություն կա մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը. «Հարցն ուղղեք հայկական կողմին։ Սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռանում է ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»,- ասել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել