Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական խմբերի մասնակցությունը իշխանությունը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ:
Իշխանությունը նախ սրանով արձանագրում է, որ պետության ղեկին գտնվելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունեությունը խափանել է, դա մեղմ ձևակերպելով որպես ոչ լիարժեք:
Երկրորդ, Փաշինյանի մատնանշած ոչ լիարժեք ինստիտուտը` բանակը, ըստ իշխանության, իր գործառույթը չի կատարում և ստիպված ներգրավում են Երկրապահ կամավորականների միությանը, որի ղեկավարն, ի դեպ, օրեր առաջ հայտարարում էր, ադրբեջանցիներին դիմադրելու հնարավորություն չկա:
Երրորդ, ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է, ինչպես իշխանության առաջնորդն է պնդում, այլ այն, որ կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը ռեսուրսների վատնման տեսանկյունից խոցելի է դարձրել ´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=8808739219191518&id=100001665835935&rdid=74K9IgfzCwBdH7fU
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել