Խնդիրն այն է, որ իրականում ո՛չ «Կարգինը», ո՛չ էլ այս մեկն իրենց ակցիաներն իրականացնում են հեռահար՝քաղաքական նպատակներով. դաշտում երրորդ ուժի տեղի համար պայքար է գնում, և Անդոն, ունենալով ազդեցիկ ընդդիմադիր որոշ շրջանակների անթաքույց աջակցությունը, ցանկանում է անձամբ զբաղեցնել այդ տեղը: Բացառված չէ, որ ունի հետագայում ասենք քաղաքապետ դառնալու նպատակներ, եթե չստացվի ավելի բարձր պաշտոն կոնծել:
Բայց ի՞նչ կլինի, եթե Հայկոն Անդոյից ավելի շատ ստորագրություն հավաքի, ինչի նախանշաններն արդեն կան: Կստացվի, որ Անդոն չի կարողանում նույնիսկ վարկաբեկված մեկի հետ կարգին մրցակցել, ուր մնաց թե երրորդ ուժ դառնալ: Այսպիսով՝ այս ստորագրահավաքը կարելի է Անդոյի կարիերայի համար խիստ վճռորոշ որակել. եթե սեփական տերերին ապացուցի, որ ընդունակ է գոնե Հայկոյի կարգի մեկի հետ մրցակցել, ապա կարող է ինչ-որ կերպ ինքնամխիթարվել, եթե չկարողանա, ապա հենց էս գլխից կարող է զուր հույսեր չփայփայել Մուրազի Բորիկին ապագայում պաշտոնի տեր դարձնելու հարցում:
Խաղադրույքներն ակնհայտորեն բարձր են Անդոյի համար, մինչդեռ խաղը դեռ չսկսված՝ Անդոն կարող է ջախջախիչ պարտություն արձանագրել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3395
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել