Չդադարելով սեփական տերերի ձեռքի տակ մաշվել՝ Մուրազի Բորիկը կրկին մեղադրել է Միքայել Մինասյանին ժողովրդին «մեղադրելու» համար ու հարց բարձրացրել՝ ի՞նչ պետք է անի ժողովուրդը, որ ազատվի «էս մարդկանց» մեղադրանքներից: Հիշեցնենք, որ Մինասյանն իր վերջին գրառման մեջ օբյեկտիվորեն արձանագրել էր այն փաստը, որ իշխանության ղեկին Նիկոլի մնալը մեծապես պայմանավորված է ժողովրդի՝ դավաճան, կոմպրադորական իշխանությունների հանդեպ ոչ ադեկվատ վերաբերմունքով:

Բորիկի հարցն ունի շատ տրիվիալ պատախսան՝ հայ հանրությունը պետք է վերջապես «ատամ ցույց տա» ՔՊ-ին, իր ամբողջութան մեջ պետք է կեցվածք դրսևորի ու նաև Նիկոլի դրսի տերերին ապացուցի, որ միաբջիջ զանգված չէ: Ցավոք, այսօր բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հայաստանյան քաղաքական բոլոր ուժերի շարքում ՔՊ-ն ամենամեծ ռեյտինգն ունեցող ուժն է՝ մոտ 16%, մինչդեռ ընդդիմադիր ուժերը լավագույն դեպքում մի քանի տոկոս են հավաքում՝ ՔՊ-ի հետ համեմատությամբ չկարողանալով դույզն-ինչ մրցունակ գտվել: Սա առողջ հասարակության պատկե՞ր է, ո՞ր մի նորմալ մարդը չի մեղադրի հասարակությանը կամ դրա նիկոլապաշտ շերտին՝ Հայաստանի ու Արցախի կործանման հարցում ՔՊ-ի հետ դաշնակցելու համար:

Թերևս միայն Բորիկը չի մեղադրի, քանի որ նա խոշոր հաշվով թքած ունի. մարդը փող է բռնում կոնկրետ պատվերի շրջանակներում՝ թիրախավորելով սեփական տերերի «աչքի փուշը» դարձած, ճշմարտությունը մարդկանց ճակատին շրխկացնող գործչին:

Ցավոք, ճշմարտությունն ասողներին չեն սիրում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել