Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քեննեդի կրտսերին կնշանակի Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար։

Թրամփն այսպիսով լրացնում է սկանդալային որոշումների ցանկը, որոնց հաստատումը Սենատում ցույց կտա ապագա նախագահին հանրապետականների հավատարմության աստիճանը, գրում է CNN-ը։

«Ես ոգևորված եմ Ռոբերտ Քեննեդի կրտսերին հայտարարելու որպես Միացյալ Նահանգների Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար:

Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր աշխատանքն է»,-այս մասին X-ի իր էջում գրել է Դոնալդ Թրամփը:

Նա ամերիկացիներին հավաստիացրել է, որ Քենեդի կրտսերը կվերականգնի գիտական հետազոտությունների «Ոսկե ստանդարտի» ավանդույթը՝ «վերջ դնելով քրոնիկ հիվանդությունների համաճարակին՝ Ամերիկան կրկին հզոր և առողջ դարձնելու համար»:

Քեննեդի կրտսերը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ շեշտելով, որ հավատարիմ է Ամերիկան կրկին առողջ դարձնելու տեսլականին:
 
«Ես հանձնառու եմ առաջ մղել Ամերիկան կրկին առողջ դարձնելու ձեր տեսլականը: Մենք ունենք սերունդների հնարավորություն՝ համախմբելու գիտության, բժշկության, արդյունաբերության և կառավարության ամենամեծ մտքերը՝ վերջ դնելու քրոնիկ հիվանդությունների համաճարակին:Միասին մենք մաքրելու ենք կոռուպցիան: Իմ հանձնառությունն ամերիկյան ժողովրդին ազնիվ պետական ծառայող լինելն է»,- X-ի իր էջում գրել է Քեննեդի կրտսերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել