Նիկոլն ԱԺ-ում հանդես է եկել հերթական ապազգային հայտարարություններով՝ հստակեցնելով, որ ինքը խնդիր ունի արևմտահայկական արմատներ ունեցող հայերի հետ. երբ իմանում է, որ այս մեկը, այն մեկն ինքն իրեն վանեցի, մշեցի, ղարսեցի է համարում, նեղվում է ու գիտակցում, որ ինքն ապազգային տարր է, քանի որ ընդամենն իջևանցի է: «Մենք չենք հասկանում մի պարզ բան, որ երբ որ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում եմ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն եկեք այստեղ մարդ չկա բնիկ այստեղից, այնտեղից եկած են, ասեն սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է: Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը«,-իրականությունը հակառակից է շարադրել Նիկոլը:
Չտեսնել այստեղ Նիկոլին Էրդողանի նվիրած գրքի ազդեցությունն ուղղակի անհնար է: Այդ ազդեցոությունն է՛լ ավելի է հզորացել Հունգարիայում տեղի ունեցած հանդիպման պատճառով, որը նույնպես շատ ջերմ մթնոլորտում է անցել՝ Նիկոլին խինդ ու ծիծաղ պարգևելով:
Ի՞նչ է ասում Նիկոլը: Նիկոլը կոչ է անում մոռանալ սեփական արմատները՝ մանիպուլացնելով, թե եթե այդպես չանենք, ուրեմն ՀՀ-ն թուրքերը կհամարեն «Արևմտյան Ադրբեջան»: մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է. արմատ ու հիշողություն ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող եկվոր համարել, ավելին ոչ ոք չի կարող պնդել, թե 29743 քկմ-ն հայերի հայրենիքի լրիվ մակերեսն է, քանի որ մեր հայրենիքի հիմնական մասը գտնվում է Արաքսից անդին:
Հենց Արաքսից անդին գտնվող բռնազավթիչների պատվերն էլ Նիկոլը կատարում է. այդ բռնազավթիչները հասկանում են սեփական հանցանքի ահռելիությունն ու հետևանքները, այդ իսկ պատճառով էլ գտել են մեկին, ով փողի դիմաց փորձում է ջնջել հայի ազգային ինքնագիտակցությունը՝ Արևմտյան Հայաստան ու Արցախ վերադարձը դարձնելու անհնարին:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3388
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել