Tert.am-ը գրում է․

Ձեր ֆեյսբուքյան էջը ՔՊ-ի Քանաքեռ-Զեյթուն տարածքային կառույցի խորհրդի նիստերի մասին արձանագրություններ են, բայց ես, այդուհանդերձ, առաջարկում եմ հասկանանք, թե որքանով եք ի վերջո ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվել կամ չզբաղվել։ Այս մասին ԱԺ նիստին ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը դիմելով` թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանին:

«Հուլիսի 12-ին Դուք մի այսպիսի գրառում եք արել. «Այ անբովանդակ, սրբապիղծ, սադրիչ սրիկա, հասա՞ր նպատակիդ, այ փրկիչ», հարց՝ ու՞մ նկատի ունեք։ Երկրորդ գրառումը` «Կարծում եմ, երեկ Բրյուսելում ազդարարվեց Հայաստանում ռուսական նեոգաղութացման ժամանակաշրջանի ավարտը»։ Շարունակու՞մ եք մնալ այդ կարծիքին»,- ասաց պատգամավորը:

Մեսրոպյանը նշեց, թե ինքն օրենքի որևէ խախտում չի նկատում այս պահին: «Ես այս պահին հանդես եմ գալիս որպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ այս պահից առաջ՝ ով եմ եղել, ինչպիսի քաղաքական հայացքներ եմ ունեցել, դա բացառապես իմ իրավունքն է: Քաջատեղյակ եմ ՀԾԿՀ նախագահի աշխատանքային պահանջներին: Գիտեմ՝ ինչպիսի քաղաքական զսպվածություն և ինչպիսի պահանջներ կա այնտեղ»,- նշեց նա:

Ըստ Մեսրոպյանի՝ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո իր մեջ նման կամք և ուժ գտել է և կարող է լինել չեզոք, հավասարակշռված հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ, ինչը պահանջում է տվյալ պաշտոնի անձնագիրը։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել