Tert.am-ը գրում է․
Քանի օր է շատ է խոսվում իրական ու պատմական Հայաստանի մասին, եկեք խոսենք իրական Հայաստանի մասին: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«2025թ-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին տրամադրվում է 1մլրդ 658 մլն դրամ, վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365 մլն դրամ: Սիրելի քաղաքացիներ, սա նշանակում է, որ դուք ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթ գործիչը՝ դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում իր համար, դուք ամեն օր վճարում եք 11.000 դոլար:
Հետաքրքրական է, որ 2018թ-ին նախագահի ու վարչապետի աշխատակազմերի համատեղ բյուջեն 8 միլիարդի կարգի է, այսինքն 4 անգամ ավելացվել է: Ու սա արել է մի քաղաքական ուժ, որը փակել է Սփյուռքի ու Գյուղատնտեսության նախարարությունները օպտիմալացման նպատակով: Այնպես են օպտիմալացրել, որ ծախսերը 8 անգամ աճել են»,- ասել է նա:
Խոսելով «Իրական Հայաստան»-ի կոնցեպտի մասին, Վարդանյանն ասաց. «Ենթադրենք Երևանի բնակիչն առավոտյան լսել է կառավարության նիստը, իմացել է, որ գույքահարկն ու տրանսպորտի ուղեվարձը թանկանում են, դուրս է գալիս փողոց քայլելու, տեսնում է սրճարանում 10 թիկնապահ իրեն են նայում, պարզվում է Ալեն Սիմոնյանը դուրս է եկել զբոսանքի, զզված գնում է համալիրի կողմերը, տեսնում է 10 մեքենա, 30 թիկանապահ, պարզվում է Աննա Հակոբյանը ընթրիքի է: Որոշում է գնալ մարզեր, Սևանի կողմ, մեքենան կանգնեցնում են մի կես ժամ, պարզվում է Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, այսպիսի իրական Հայաստանի պատկեր ունենք:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։