Hraparak.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում է Sahab ցանցի հայկական ալիքը, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խաջե-Վարզաղան մայրուղու նախագիծը պատրաստվում է և շուտով շահագործման կհանձնվի դրա մի մասը։

Արևելյան Ատրպատական նահանգի ճանապարհների և քաղաքաշինության գլխավոր տնօրեն Սեյյեդ Ահմադ Մուսավին ասել է․- Այս նախագիծը միջանցքի մի մասն է, որը  Վարզաղան-Նորդուզ տարածքով Թավրիզը կապելու է Հայաստանի մայրաքաղաքին և Եվրասիային:

Մուսավին հավելել է. -Այս նախագիծը Արևելյան Ատրպատական նահանգի կարևորագույն ավտոմայրուղու նախագծերից է, որն անցած տարիներին  նախագծվել և իրականացվել է 5 հատվածների տեսքով, իսկ 1-ին հատվածի հետադարձ գոտին նույնպես շահագործման նախապատրաստման փուլում է, որի բացմամբ այս նախագիծը կավարտվի։

Արևելյան Ատրպատականի ճանապարհների և քաղաքաշինության գլխավոր տնօրենը, ընդգծելով  նախագծի շինարարության և ամբողջացման անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ասել է․-.Այս նախագծի անվտանգությունն ավարտին հասցնելու նպատակով կառուցվում է Խաջեի ոչ-հարթ խաչմերուկը,որի ֆիզիկական առաջընթացը կազմում է մոտ 90%, և այն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել