Քրոջ աֆրիկյան «կայֆերն» է մեկնաբանել «Ասկյար Հրաչիկը», որոնց մասին պատմող լուսանկարները Հակոբյան Աննան օրերս էր հանրայնացրել, իսկ ավելի ճիշտ՝ 44-օրյա պատերազմի տարելիցին՝ հստակորեն ցույց տալով, թե ով է ինքը:

«Ես կարող եմ վստահեցնել, որ Աննա Հակոբյանի այցը բյուջեի հաշվին չի եղել: Աննա Հակոբյանն իմ քույրն է, ես վստահ եմ, որ նա բյուջեի հաշվին չէր գնա որևէ անձնական այցի: 2026 թվականին տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, հասարակություն իր վերաբերմունքը, այդ թվում նաև Տանզանիայի այս այցի հետ կապված, իր քվեով ցույց կտա: Եթե սա այս այնպիսի մեծ իրադարձություն է, որ որևէ մեկը կարող է դարձնել իրադարձություն և քաղաքական կապիտալ, թող դարձնեն: Արդեն ասացի՝ 2026 թվականին մեր քաղաքացիներն իրենց գնահատականը կտան նաև այդ հարցը»,-մասնավորապես՝ հայտարարել է Հակոյան Հրաչիկը ԱԺ-ում:

Բայց մի՞թե գլխավոր հարցը բյուջեի կամ սեփական գրպանի հաշվին Տանզանիայի չոլերն ընկնելն է: Այդ հարցը կարևոր է, իհարկե, բայց ոչ առաջնային, քանի որ խնդիրը ժամկետներն են. 44-օրյայի տարելիցի օրը արված նման ժեստը մի բանի մասին է՝ Աննայի անտարբերութան ու առհամարհանքի՝ հայ ժողովրդի ցավի նկատմամբ: Իրենց համար, նոյեմեբերի 9-ը կամ 10-ը ուրախալի դատաներ են, քանի որ հաջողությամբ կարողացել են իրենց տերերի պատվերը կատարել ու մարսել: Թերևս հենց դա էլ նշել է Աննան Տանզանիայում՝ փոշոտ չոլերում ի ցույց դնելով յուր «մակարոն» ոտքերը:

Ինչ վերաբերու է ընտրություններին, ապա Հրաչիկի ինքնավստահությունը վախեցնող է: Նիկոլը թերևս հստակ պլան է մշակել ու Հրաչիկին այդ մասին տեղեկացրել, թե ինչպես է 26-ին նույնպես վերարտադրվելու այնպես, ինչպես արեց 2021-ին, երբ աթոռից չզրկվեց՝ բացառապես պայմանավորված աշխարհաքաղաքական գործոնով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել