Խորհդարանում, լրագորղների հետ ճեպազրույցում Անդոնը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հայաստանյան իշխանությունները չեն արձագանքում Իլհամի նոր սպառնալիքներին, ասել է.«Հենա դուք արձագանքում եք: Դուք էլ եք իշխանություն՝ 4-րդ իշխանություն: Մենք էլ գլուխներս կախ անում ենք էն, ինչ որ պետք ա մեր երկրի անվտանգությանը»:

Թե կոնկրետ ինչ է անում անձամբ, Անդոնը չի մանրամասնել, բայց նրա պատասխանից պարզ է դառնում, թե ինչ կարգավիճակում է ՔՊ-ական իշխանությունը թուրքի առաջ գտնվում: Գլուխ կախ անհրաժեշտն անելու շրջանակներո՞ւմ է տեղավորվում Նիկոլ-Էրեդողան հաճախակիացած հանդիպումները, որոնք, փաստորեն, ոչ թե զսպում, այլ միայն թևավորում են Իլհամչին՝ սաստկացնելու սեփական հռետորաբանությունը: Կամ այդ ի՞նչ էր Նիկոլը թաքուն փսփսում Իլհամի ականջին ՌԴ-ում, վերջին սպառնալից հայտարարությւնների տեքստն էր «կարդաշի» հետ համաձայնեցնում…

Իշխանություններին գլուխը կախ տեսնելով՝ թուրքը միայն հերսոտում է՝ տիրելով ՔՊ-ականներին Բաքվից դեռևս վերբալ եղանակով: Այդ ինչպե՞ս է ստացվում: Եթե իշխանություններն իսկապես գլուխը կախ զբաղվեին երկրի անվտանգության ամրապնդմամբ, այլ ոչ թե Իլհամին բավարարեին տաբեր ուղիներով, այսօր թշնամին բռունցք թափ չէր տա մեզ վրա՝ նոր պատերազմի համար պատրվակ որոնելով: Հա, երևի Տավուշում հողերի հանձնումը պետք է լավ դաս դառնար Իլհամի համար կամ էլ՝ Նիկոլի այն հայտարարությունը, որ չեն պատրստվում օկուպացված տարածքները հետ բերելու համար կռիվ տալ:

Բա Արցախը Հայաստան չէ՞ր և վերջ, բա ի՞նչ եղավ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել