168.am-ը գրում է․

Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, սակայն այս խնդրի պարզ լուծում չի կարող լինել:

Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

«Մենք չափազանց զգույշ, պատասխանատու և ուշադիր ենք մոտենում այս հարցում երկրների կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի:

Հասկանալի է, որ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խնդիրների պարզ լուծում չի կարող լինել», – հավելել է Ռյաբկովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել