Եվրամիությունը, գոյատևելու համար, պետք է միասնության հասնի իր անդամ երկրների միջև։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բուդապեշտում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելուն պես։
«Եվրոպայի գոյատևման միակ բաղադրատոմսը միասնությունն է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է ստեղծի իր հնարավորությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։
«Բայց մենք չենք կարող դա անել, եթե պառակտված լինենք: ԵՄ առաքելությունն է Եվրամիությունը զարգացնել որպես գործողությունների ընդունակ ուժ», – հավելել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել