168.am-ը գորւմ է․
Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին:
Այս մասին հաղորդում է ՀՀ Անվտանգության խորհուրդը:
«Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է, Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:
Ա.Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը:
Քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխլրացնում են միմյանց և ոչ թե հակասում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/11/08/2123415.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել