Երևանում մեկնարկել է Հանրապետության հրապարակի ամանորյա զարդարումը:
Այսօր արդեն տարածվել են տեսանյութեր որտեղ երևում է, որ իրականացվում է նաև գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։
«Առավոտի» հարցին՝ արդյոք օգտագործվում են շենքերի վրա նախորդ տարիների՞ն արված անցքերը, թե՞ նոր անցքեր են արվել՝ ամանորյա ձևավորումը դարձյալ իրականացնող «Սինեմարտ» ՍՊԸ հանրային կապերի պատասխանատու Լևոն Սարդարյանը պատասխանել էր. «Օգտագործվելու են միայն ու բացառապես նախորդ տարի արված անցքերը։ Որևէ այլ միջամտություն նախատեսված չէ»:
Նախորդ տարի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել էր նոյեմբերի 13-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել