Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Քամին արևմտյան 4-9մ/վ, դեկտեմբերի 17-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, դեկտեմբերի 18-ին՝ 15-20մ/վ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-19-ին աստիճանաբար կբարձանա ևս 2-4 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել