ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների խթանման ուղղությամբ աշխատանքը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։

Կառույցի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները ցանկանում է վերջնականապես Հայաստանը վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ ուղղություն՝ առաջնորդվելով Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով:

«Միացյալ Նահանգների գլխավորած այսպես կոչված քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ստիպված կլինի վճարել սեփական ավանդույթներից և ազգային սոցիալական հիմքերից հրաժարմամբ: Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»», - ասվում է հաղորդագրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել