Երեկ փողոցում մեր հայրենակիցների հետ հետաքրքիր զրույցի բռնվեցինք, քննարկեցինք տարբեր թեմաներ, նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն միասին մտածեցինք;
Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Արդեն փոքրիկ ավանդույթ է դարձել հրապարակի այս անկյունում և Երևանի տարբեր փողոցներում, մարզերի այցելությունների ժամանակ նման չպլանավորած հանդիպումներ անցկացնելը,
որոնք հիմնականում սկսվում են՝
«Ալեն ջան, վաղուց չէիր եկել» արտահայտությամբ, և ավարտվում՝ «բա ե՞րբ էլի կգաք խոսենք» ասելով:
Այսպես ընկերացել ենք շատ ու շատ մարդկանց հետ մեր երկրում»,-գրել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել