Hraparak.am-ը գրում է․
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11 հոգանոց պատվիրակությունը նոյեմբերի 14-15-ին պաշտոնական այցով կմեկնի Բուդապեշտ: Պատվիրակության կազմում են մասնավորապես, ԱԺ պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիա Կարապետյանը, ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխտակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը, ԱԺ այլ աշխատակիցներ:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/7a5a5b39c9b2ceadb01a0b1c6013ad43
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել