Մինչ Միրզոյան Արոն ու ընկերները հետույք են պատռում, թե իբր թուրքերի հետ խաղաղության պրոցեսն անշրջելի է դարձել շնորհիվ իրենց «հզոր» դիվանագիտության, ՀՀ ԱԳՆ-ից արդեն իսկ հասցրել են հաստատել, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից. Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ուղարկել Բրյուսելում տեղակայված այլ դիվանագիտական ներկայացուցչություններ, երբ դեսպանը հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջից սպանության սպառնալիքներ է ստացել։ Այս մասին տեղեկությունը, ի դեպ, ամերիկյան «Politico»-ն է տարածել՝ տեղեկացնելով որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին ահաբեկման է ենթարկել՝ սպառնալով սպանել։

Շատերը կհիշեն թերևս, թե ինչպես տարիներ առաջ Թուրքիայում սպանվեց ՌԴ դեսպանը: Թուրքերը կարո՞ղ են նմանատիպ մի բան էլ կազմակարպել հայ դիվանագետների դեմ՝ ասենք տորպեդահարելու խաղաղության գործընթացը: Ոչինչ բացառված չէ, իհարկե, բայց ցավն այն է, որ եթե նույնիսկ արտերկրոմ մեր բոլոր դեսպաններին էլ թուրքերը գլխատեն, Նիկոլն էլի չի դադարելու խաղաղությանմասին լոլոներ երգել, ծառայել թուրքկաան օրակարգին, որ մեկ բառով կոչվում է «Արևմտյան Ադրբեջան»: Նիկոլն անպայմանորեն մարդսպաններին անմեղ կհռչակի, իսկ զոհերին՝ տեղի ունեցածի հիմնական մեղավոր՝ մեղադրելով նրանց ասենք Արագածի փոխարեն Արարատի նկարը սեփական աշխատասենյակներում կախելու ու դրանով իսկ թուրքերին սադրելու համար:

Նմանատիպ բաները պետք է ազդակ դառնան հանության համար՝ կուլ չտալու ՔՊ-ի մահաբեր խայծերը. հետո ուշ է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել