Armenpress.am-ը գրում է․

Ուրուգվայը կարևորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայի  արտաքին գործերի նախարարության՝ ‹‹Հարավային Կովկասում խաղաղության գործընթաց և հարաբերությունների կարգավորում›› վերնագրով հաղորդագրության մեջ։

«Ուրուգվայը կարևորում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի մակարդակով աշխատանքի առաջընթացը, որը ներառում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելը», - նշում են Ուրուգվայի ԱԳ նախարարությունից՝ ընդգծելով համաձայնեցված կարգավորումները՝ շարունակելու վերը նշված սահմանազատումը, որը հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա և համապատասպխանում է միջազգայնորեն ճանաչված սահմաններին:

Ուրուգվայի ԱԳ նախարարությունը հաղորդագրության մեջ նաև հավելել է, որ այս զարգացումները փոխադարձ վստահության կառուցման նոր նշան են և հիմնարար քայլեր են երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ.) միջև հարաբերությունների կարգավորման և վերջնական խաղաղության հասնելու նպատակին հասնելու համար, որը կայունություն, բարգավաճում և կայուն զարգացում կբերի ողջ տարածաշրջանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել