Թևանյան Անդոյի «սարատնիկ» Մուրազի Բորիկը, քննադատելով ընդդիմութանը, մեղադրել է հանրությանն առաջարկ չներկայացնելու, չունենալու համար՝ հայտարաելով, թե անթույլատրելի է, երբ չի հայտարարվում՝ ումով են պատրաստվում Նիկոլին փոխարինել:

Առաջին անգամ չէ, իհարկե, որ նման թեզ է հնչում կամ մեղադրանք ներկայացվում, սակայն դա բավական մերկապարանոց նարատիվ է առնվազը Հայաստանի պարագյում, որտեղ դասական քաղաքագիտական օրենքները չեն գործում:

Երբ Նիկոլը 2018-ին երկիրը հեղաշրջում էր, նման «էքզիստենցիալ» հարց բարձրացնո՞ւմ էր, դեմքի խելացի հայացքով քննարկման առարկա դարձնո՞ւմ էր այդ թեման, թե՞ մարդկանց էմոցիաների վրա էր խաղում այնքան ժամանակ, մինչև որ չհասավ հաջողության, իսկ հետո պարզվեց, որ հենց ինքն էլ դառնալու է վարչապետ:

Հիմա ակնհայտ է, որ հանրության մեծամասնության մոտ կա Նիկոլից ազատվելու պահանջ, և եթե դա ընդդիմությանը հաջողվի, ապա նոր ու ադեկվատ իշխանությունների ձևավորման հարցը չափազանց հեշտորեն լուծելի խնդիր է դառնալու. կադրերի պակաս, ինչպես ասում են, գոյություն չունի: Թե կոնկրետ ով կլինի վարչապետի դերոմ, կորոշի ժողովուրդն իր քվեարկությամբ կամ հընթացս կպարզվի: Ասել կուզի՝ հեծանիվ հայտնաբերել այս իրավիճակում պետք չէ, պետք է պարզապես միասնաբար, առանց տակից իրար «միս ուտելու» լծվել հայրենիքի փրկության գործին:

Բայց Բորիկի հայտարարությունների նպատակը, բնականբար, այլ է. Անդոյի հետ իրենց արևին երրորդ ուժ են փորձում ձևավորել՝ կարծելով, թե կարող են ձայն հավաքել՝մյուսներին սևացնելով: Բայց պետք է Բորիկին հիասթափեցնել. եթե նրա վարչապետի թեկնածուն Թևանյան Անդոն է, ապա կարող է իզուր տեղն իրեն չկոտորել. ոչ ոք ձայն չի տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել