Իրականում շատ կարևոր էր այս գործընթացը սկսել հենց ամբողջական միասնական տոմսային համակարգին անցնելուց մի փոքր ավելի շուտ՝ բացահայտելու բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, որ փաստի առաջ չկանգնենք հունվարի մեկին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար առցանց կամ միայն 100 դրամանոցով վճարելու անցման խնդիրներին:
«Այսօրվա արձանագրած խնդիրները մեզ համար աշխատանքի ուղղություններ են՝ շտկումներ իրականացնելու համար: Օրինակ՝ մենք արձանագրել ենք չվճարման դեպքեր: Բազմաթիվ դեպքեր կան, որ արձանագրել ենք՝ մարդիկ չեն վճարել, այստեղ որոշակի մեթոդներ ենք կիրառելու»,- ասաց Ավինյանը:
Նա հավելեց, որ հունվարի 1-ից ունենալու ենք ամբողջական աշխատող միասնական տոմսային համակարգ և ավտոբուսի ներսում կանխիկ վճարումներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել