Մինչ քաղաքապետարանը հստակորեն հասկացնում է, որ դատարանի կողմից կայացված վճիռն իր համար ոչինչ է, և 2025-ին ևս կարմիր գծերի վճարը մնալու է անփոփոխ, Մուրազի Բորիկն փորձել է երկրորդել Թևանյան Անդոյին՝ իրենց «հաղթանակի» մասին ավետելով: Ի դեպ՝ տրանսպորտի գների թանկացման հետաձգման վերաբերյալ որոշումը Բորիկը մեկնաբանել է որպես հանրային ճնշման արդյունք, որը պետք է շարունակել:
Բորիկը, հետևելով Անդոյի օրինակին, փորձել է այս ամենը մատուցել որպես իր հաղթանակ՝ ակնարկելով, որ եթե չլինեին իրենք, երևանցիները «հաղթանակ» չէին տանի:
Նախ՝ ակնհայտ է, որ հաղթանակ, ըստ էության, չի արձանագրվել, քանի որ տրանսպորտի գների թանկացումը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է, ապա՝ կարմիր կետագծերի հարցում քաղաքապետարանը բավական լուրջ է տարամդրված, ու դժվար թե Նիկոլի Հայաստանում դատարանի մեկ վճռով Ավինյան Տիկոն հրաժարվի մարդկանց թալանելուց, և հաստատապես կարելի է պնդել, որ Բորիկն ու Անդոն այն ուժը չեն, որը կարող է ստիպել վերևներին իր հետ հաշվի նստել. հասարակական լայն աջակցություն չունեն, իսկ ասվածում համոզվելու համար բավարար է արձանագրել այն փաստը, որ նույն ստորագրահավաքի պարագայում Բորկիկի արձանագրած արդյունքները շատ ավելի համեստ են ստացվել, քան ասենք «Կարգին Հայկոյինը»՝ 18000-ը մոտ 75000 ստորագրության դիմաց:
Բայց դա էական չէ այս դեպքում, քանի որ Բորիկը մի խնդիր է լուծում. ուզում է չեղածը եղածի տեղ մատուցել ու Թևանյան Անդոյին դեմք սարքել՝ հաշվարկով, որ այդ նա էլ կօգնի իրեն դառնալ ավելի սոլիդ դեմք: Անձնական ամբիցիաների խնդիր է լուծվում, ոչինչ ավելին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել