Իսկ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Անդոն կարծում, թե մյուս քաղաքական ուժերն ունեն կոմլեքսներ, մինչդեռ ինքը բացարձակ ազատ է, հոգեբանական խնդիրներից զերծ:
Սա կարող է հետևանք լինել միայն մի բանի՝ սեփական անցյալն արագորեն մոռացութան տալու կամ մարդկանց անուղեղ հավի տեղ դնելու, քանի որ ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր ժամանակին Անդոն Նիկոլ փառաբանում ու հենց նրա մեջ Հայաստանի փկությունը նշմարում: Անդոյի պարագայում կոմպլեքսներ չունենալը ոչ թե որպես դրական, այլ յուրատեսակ այլասերվածության հետևանք է պետք դիտակել, ապացույց այն բանի, որ այս մարդը չի սիրում սեփական անցյալի հետ հաշվի նստել:
Չկոմպլեքսավորվել կարող է միայն նա, ով երբեք կաշի չի փոխել, ով Հայաստանին իսլամացմամբ չի սպառնացել, ով էժանագին հոգեբանական տրյուկներով Նիկոլի իշխանազավթումը չի գովազդել ու լեգիտիմացրել: Մինչդեռ հայտնի է, թե ինչեր էր խոսում Թևանյան Անդոն 2018-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ, ինչպես էր հարվածում օրինական իշխանություններին և փառաբանում ՔՊ-ական լածիրակներին:
Կոմպլեքսվորվեք-չկոմպլեքսվորվեք, մեկ է՝ սեփական անցյալը սրբագրել չի ստացվի. ամեն ինչ արձանագրված է, ամեն ինչ հայտնի է բոլորին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3327
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել