168․am-ը գրում է․

Պաշտոնական Երևանը Ադրբեջանում կայանալիք COP 29-ի մասնակցության վերաբերյալ դեռ որոշում չունի։ Այս մասին ԱԺ-ում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա բացասական պատասխան տվեց այն հարցին, թե արդյոք պատրաստվում է մեկնել Բաքու։

«Ոչ»,- ասաց նա։

Ավելի ուշ պատգամավորը Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պաշտոնական Երևանը պատրաստվո՞ւմ է COP 29-ին մեր երկրի մասնակցության համար նախապայման դարձնել Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը։

Միրզոյանը նշեց՝ գերիների հարցը թիվ մեկ առաջնահերթություններից մեկն է։ Ինչ վերաբերում է COP 29-ին, հայկական կողմի մասնակցությունը հաստատված չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել