Պարզվում է՝ Թևանյան Անդոն քաղաքական այլընտրանքի դերում այլևս տեսնում է հենց ինքն իրեն. վստահեցրել է, որ «Մայր Հայստանը» առանձնանում է բոլորից՝ ունենալով բոլոր հարցերի վերաբերյալ իր այլընտրանքային մոտեցումներն ու գաղափարախոսությունը: Փաստորեն՝ երբ Անդոն «քպություն» է անում՝ պարբերաբար թիրախավորելով ընդդիմությանը, քաղաքական իմաստով լեգիտիմացնելով ՔՊ-ականների նարատիվներն ու քարոզչական թեզերը, անում է հիմնականում մեկ նպատակով՝ սեփական դեմքով դաշտում երրորդ ուժ ծնելու: Ինչ-որ մեկը Անդոյին համոզել է կամ հուշել, որ նա ունի պոտենցիալ՝ դաշտում խոշոր խաղացող դառնալու, իսկ որպեսզի ինքնակայացման պրոցեսը հնարավորինս արագ ընթանա, Անդոն որոշել է Նիկոլին թիրախավորելու փոխարեն կամ դրան զուգահեռ ընդդիմության դեմ բզբզալ՝ կարծելով, թե դա իրեն օգնելու է ավելի մեծ թվով մարդկանց «աչքը մտնել» ու նեյտրալ մասսային իր կողմը քաշել: Բայց Անդոն ստիպված է լինելու արձանագրել, որ ոչ միայն որպես երրորդ ուժ, այլև ասենք քառասունութերորդ ուժ էլ չի կարող ինքն իրենից սարքել, իսկ նրանք, ովքեր իրեն ներքաշել են այս անիմաստ խաղի մեջ, ուղղակի վատություն են արել՝ Անդոյին գցելով ավելորդ բեռի տակ: Բայց գիտե՞ք՝ ինչու է Անդոն այս խաղի մեջ մտել: Մտել է, քանի որ մեջը փող կա՝ լավ փող, իսկ Անդոն նախևառաջ բիզնեսմեն է՝ քաղաքական դաշտում բզբզացող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: