2025 թ․ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է hանրապետության նախագահի աշխատակազմին հատկացնել շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի բյուջե !!!
Հայաստանում նախագահի ինստիտուտը ոչինչ ա, հատկապես հիմա, երբ ՔՊ-ի կողմից նշանակված ա հլու հնազանդ խոնարհ մի մարդ, սպիտակամազ Վահագնը։ Հիշեցնեմ թե էս մարդը ինչ ա անում ընդհանրապես․ խելոք ստորագրում ա վարչապետի՝ պաշտոնի նշանակելու կամ պաշտոնանկության ցանկացած որոշում, ու ԱԺ-ի ընդունած օրենքները։ Էլի խելոք։
Տարվա մեջ մի 10-12 անգամ էլ գնում ա արտերկիր, չգիտեմ ինչի համար։ Ինքն էլ չգիտի։ Ուղղակի հնարավորություն կա գնալու, գնում ա։ Ուրիշ ոչինչ չի անում։
Հիմա հասկանանք էս մարդուն ինչ ա պետք, որպեսզի անի էն ամենը, ինչ ինքը անում ա։
Մի հատ ծառայողական մեքենայի սպասարկման ծախս, որ տանի գործի, բերի տուն։
Մի հատ վարորդի տարեկան աշխատավարձ։
Մի հատ իրավաբան իր տարեկան աշխատավարձով, որ գրագրություն կազմի, որոշում, հրաման-բան։
Մի հատ օգնական, որ թուղթ տանի-բերի։
Մի հատ մամլո խոսնակ, որը կարա նույն օգնականը լինի, քանի որ էս ինստիտուտը նույնիսկ զլմ-ներին չի հետաքրքրում որևէ առումով։
Մի հատ օգնական-քարտուղար-գործավար, որ կոֆե-մոֆե դնի, ընդունարանում նստի։
Մի հատ հաշվապահ, որը նաև գնումներով ա զբաղվելու։
Ու իր աշխատավարձը։
Ու վերջ, ուրիշ ոչինչ էս ինստիտուտին պետք չի, քանի որ ուրիշ ոչինչ այս ինստիտուտը և այն զբաղեցնող Վահագնը չեն անում։ Ինչ էլ անում են, որևէ օգուտ դրանից չկա։ Եթե չանեն էլ, չենք նկատի, քանի որ էղած-չեղած մի հաշիվ ա։ Օրինակ եթե Վահագնը և իր աշխատակազմը որոշեն ու մի-երկու ամիս աշխատանքի չգան, մենք դա չենք էլ նկատի ու այդ մասին չենք էլ իմանա, քանի որ ամեն օր աշխատանքի գալու դեպքում էլ ոչինչ չի փոխվում։
Հիմա ես ուզում եմ հասկանամ, ավելի քան 4 միլիոն դոլարը սրանց ինչի համար են հատկացրել։ Հասկանալի է, որ իմ թված հաստիքներից բացի էնտեղ կան բազամթիվ այլ աշխատակիցներ, գուցե հարյուրավոր, որոնց մի զգալի մասը ուղղակի բալաստ ա պետության ու բոլորիս վրա, այսինքն ծանոթով-բանով նախագահի աշխատակազմ ճխտած ու Սերժի ու ավելի հին վախտերից էնտեղ արմատներ գցած ինչ-որ անձնակազմ, որոնց գործառույթները հաճախ կրկնվում են։
Սրանց մի զգալի մասը, կամ գերակշիռ մասը, ընդհանրապես ոչինչ չի անում կամ անում ա օրական մեկ-երկու ժամ ու հետո ամբողջ օրը կոֆե ա խմում ու հեռախոսի մեջ ժամանակ սպանում մինչև տուն գնալը։ Մի բան, որ բնորոշ ա արհեստականորեն ուռճացրած ու տռզած աշխատակազմով բոլոր մեծ հիմնարկներին ու հատկապես պետական հիմնարկներին։
Հատկապես իրենցից ոչինչ չներկայացնող, սիմվոլիկ պետական հիմնարկներին, ինչպիսին ա ՀՀ նախագահի ինստիտուը, ՀՀ-ի՝ պառլամենտական պետություն դառնալուց հետո ։
Մեկ բառով, բալաստ։ Բալաստ պետության վրա։ Բալաստ բոլորիս վրա։
Հասկանալի ա, նախագահի ինստիտուտը Սահմանադրական ինստիտուտ ա, ու քանի դա էդպես ա, պետք ա լինի։ Եթե պետք ա լինի, ուրեմն պետք ա նաև բյուջե ունենա։ Բայց 4 միլիոն դոլարի բյուջեն էս անիմաստ կառույցի համար ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, երբ էս ինստիտուտի ու էս մարդու մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ որևէ տեղ պատահաբար կարդում ենք նրա մասին։ Եվ սա այն դեպքում, երբ նրա "աշխատանքի" համար բավական ա ընդամենը մի 10-12 հոգանոց հաստիքակազմը ու վերջ։
Ի դեպ, 2024 թվականին, այսինքն այս տարի, ՀՀ Նախագահի աշխատակազմի բյուջեն ավելի շատ էր։ Ավելին էր 113 միլիոն դրամով։
Ովքեր չգիտեն, լուսանկարում Վահագն Խաչատուրյանն է, ՀՀ նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել