Ուկրաինայի Խարկով քաղաքում բազմահարկ շենքի վրա ռուսական կառավարվող ռումբի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել, հայտնել է korrespondent.net-ը։
Հարվածից հետո հրդեհ է բռնկվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Խարկովում հարվածի վայրից։
«Գործընկերները տեսնում են, թե ինչ է կատարվում ամեն օր: Եվ այս պայմաններում նրանց հետաձգված յուրաքանչյուր որոշում նշանակում է առնվազն տասնյակ, նույնիսկ հարյուրավոր նման ռուսական ռումբեր Ուկրաինայի դեմ... Ուստի մենք միասին պետք է կանգնեցնենք Ռուսաստանին և դա անենք բոլոր հնարավոր ուժերով»,- գրել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել