168.am-ը գրում է․

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարմայանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնեց խորհրդարանում իր և Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Հանրությունից ներողություն կխնդրե՞ք՝ հարցին ի պատասխան, նա ասաց. «Եթե հանրությունը ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ, որ տեսել է, իհարկե, դա ինձ համար բացարձակ խնդիր չէ։ Իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունը իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում»։

Նա վստահեցրեց՝ այն, ինչ ասել է ԱԺ-ում վեճի ժամանակ, կարող է փաստերով հիմնավորել։

Հարցին, թե ինչո՞ւ քրգործ ինքը չի հարուցել, եթե նման միջամտություն է եղել, Քյարամյանը պատասխանեց՝ ոչ բոլոր միջամտություններն են, որ կարող են հանցավոր համարվել։

Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով խոսակցություն ունեցե՞լ է՝ Քյարամյանը բացասական պատասխան տվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել