Անդոնը «միամիտ աչքեր» է արել, երբ ԱԺ-ում լրագրողները փորձել են տեղեկանալ, թե արյդոք տեղյակ է, որ իրեն ուզում են գործից հանել՝ համաձայն մամուլում տարածված լուրերի: «Մամուլի աղբյուր կարո՞ղ եք նշել, եթե չէ, ուրեմն սուտ եք խոսում: Ես տեղյակ չեմ այդ լուրերից»,-ասելէ Ադնոնն ու պնդել, թե չունի տեղեկություն, որ ՔՊ-ականները դժգոհ են իր աշխատանքից:

Ինչպես հայտնի է, Անդոնը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցնում ու կարողացել է այս ընթացքում Նիկոլին իր օգտավետությունն ապացուցել: Անդոնի դեմ ինչ-որ պրոցեսների հնարավոր գեներացմասն պատճառ կարղ է դառնալ միայն Քյարամյան Արգիշտիկի հետ կապված վերջին դեպքը, որում Անդոնի մատը խառն է,և դա փաստ է: Եթե նույնիսկ բանը չհասնի Անդոնի պաշտոնանկությանը, եթե նույնիսկ մամուլում տեղ գտնող տեղեկությունները ճիշտ դուրս չգան, ապա այսքանն էլ բավական է՝ Անդոնին հասկացնելու, թե ինչ իրական վերաբերմունք է ձևավորվել նրա հանդեպ վերևներում: Հակոբյան Աննան, որ Քյարամյան Արգիշտիկի կողմն է բռնել, ակնհայտորեն ոգևորված չէ Անդոնի ակտիվությունից, քանի որ վտանգ է զգում՝ վերահսկողությունը թեկուզ դույզն-ինչ կորցնելու:

Մնում է տեսնել, թե այս «խմորը որքան ջուր է քաշելու», Անդոնին ինչ են անելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել