168.am-ը գրում է․

«Ես տեղեկություն չունեմ»,- անդրադառնալով ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու հարց բարձրացնելու մասին լուրերին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ Հրաչյա Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Տիգրան Ավինյանը դժգո՞հ են իրենից, հարց է բարձրացվել կուսակցությունում՝ իր վարքը քննարկելու համար, Քոչարյանը պատասխանեց․ «Իսկ Դուք գո՞հ եք։ Եթե բարձրացված է, կարելի է և քննարկել։ Ես այդպիսի տեղեկություն չունեմ »։

Դիտարկմանը, թե նախարարի թեկնածուներից հետո իր հարցը չի քննարկվելու, Քոչարյանը բարկացած արձագանքեց՝ նշելով․ «Ձեր հարցը, ի՞նչ է նշանակում Ձեր հարց։ Լավ կազմակերպված գրոհ էր»։

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ն գրել էր, որ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել