Խոսելով վրացական ընտրությունների մասին ու անդրադառնալով այն փաստին, որ  «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ առաջիններից մեկը հենց Նիկոլն է շնորհավորել ՝ՔՊ-ական Հակոբյա Հասոն դեմքի տագնապալից արտահայտութամբ փորձել է պարզաբանել, թե ինչու է Նիկոլն այդպես վարվել՝ որպես այդ քայլի հիմնավորում բերելով Հայաստանի համար Վրաստանի կարևորությունը:

Ակնհայտ է, սակայն, որ Հասոն խալտուրա է արել. Նիկոլը Հայաստանի շահերից ելնելով չէ, որ ասենք Հունգարիայի նախագահ Օրբանի հետ մրցավազքի մեջ է մտել՝ շտապելով առաջիններից մեկը շնորհավորել:

Նիկոլը շատ լավ հակսանում է, որ եթե Վրաստանն անցնում  ՌԴ-ին, ապա Կովկասը պրակտիկորեն հայտնվում է Մոսկվայի գրպանում, իսկ դա նշանակում է, որ հարվածի տակ է  հայտնվելու Նիկոլի իշխանությունը Հայաստանում՝ մեկի, ով բազմաթիվ խոստումներ ունի տրված Արևմուտքին ու Թուրքիային: Եթե Կովկասում Արևմուտքը տապալվի, ապա Նիկոլի իշխանությունը մնալու է  որբ, ուստի Նիկոլը պետք է արագորեն «կաշի փոխի»: «Վրացական երազանքին» ուղղված շնորհավորանքն ազդանշան է, որ պատրաստ է «կաշի էլ փոխել», անուն-ազգանուն էլ, տո նույնիսկ թրաշվել, միայն թե «իզգոյ» չհամարվի: Նիկոլը կգնա ամեն ինչի, սեփական թիմակիցներին էլ վարի կտա, ամեն ինչ զրոյից կսկսի, միայն թե իշխանությունը պահի: Բայց չի հասկանում, որ այդ դեպքում էլ ԱՄՆ-ի թիրախում կարող է հայտնվել հատկապես այն դեպքում, եթե Թրամպը չանցնի:

Հիմա ՔՊ-ում տագնապալից վիճակ է. բոլորը սպասում են ոչ միայն վրացական հարցի հանգուցալուծմանը, այլև ԱՄՆ-ի ընտություններին՝ հասկանալու՝ ում պոչն է բռնելու շեֆը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել