Հայաստանին պատուհասած բոլոր դժբախտությունները պայմանավորելով Հեկտեմբերի 27-ով՝ ՔՊ-ական Ասլայան Հակոբը հայտարաել է, թե եթե չլինեին այդ ողբերգական իրադարձությունները, չէր լինի նաև պատերազմը:

Իհարկե, 1999-ի աշնանը տեղի ունեցած իրադարձությունները ճակատագրական նշանակություն ունեցան Հայաստանի համար, բայց արդյոք ճի՞շտ է Հայաստանի գլխին եկած բոոր դժբախտություններն ու դժվարությունները պայմանավորել այդ օրը տեղի ունեցածով միայն:

Ասլանյան Հակոբի հայտարարում է, թե պատերազմ չէր լինի, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը: Իրականում ՔՊ-ականը փաստացի սեփական շեֆին է փորձել նման կերպ արդարացնել՝ քողարկելու համար նրա մեղավորությունը:

Բայց նրա խոսքում կա որոշակի տրամաբանություն, քանի որ եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, Նիկոլն այսօր հաստատ իշխանության չէր լինի, իսկ եթե չլիներ, պատերազմ էլ չէր լինի: Այլ կերպ ասած՝ Նիկոլի իշխանության գալը պայմանավորված էր նաև պետականության թուլությամբ, իսկ թուլությունը՝ հեռավոր 1999-ի ողբերգական իրադարձություններով: 

Ահաբեկչությունն է ծնել Նիկոլին, որն իր հերթին պետք է վերածվեր հայ ժողովրդի պատմության մեծագույն ահաբեկչի՝ չունենալով այդ հարցում իրեն հավասարը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել