Խոսելով 1999-ի հոկտեմբերի 27-ի մասին՝ Անդոնը Եռաբլուրում հայտնել է, թե ինչու է գալիս այդտեղ: «Ստեղ ինչի՞ ենք գալիս: Որովհետև էդ հարվածը մեզ բերում ա էստեղ՝ հուշելով, որ գնացեք, տեր կանգնեք մեր երկրի անվանգությանը»:
Հարց է առաջանում՝ իսկ Անդոնն ականջալո՞ւր է այդ հուշմանը: Հոկտեմբերի 27-ի մեսիջը, ինչպես ներկայացրել է Անդոնը, վաղուց է առհամարհված այս իշխանությունների կողմից՝ նկատի ունենալով երկրի ու ժողովրդի ներկայիս անբարեհույս վիճակը, որը երբեք չէր լինի, եթե անդոնները մի փոքր հայ լինեին:
Նման պաթետիկ հայտարարությունները, որ հնչում են անարժանների կողմից, իրականում արժեզրկում են պետությունը: Թե՞ Անդոնի համար պետական անվտանգությունը Նիկոլի անվտանգությունն է, դրա պատճառո՞վ է, որ նույնիսկ արտաքնոց մտնելիս հետը մի 5000 ոստիկան ու պարեկ է քարշ տալիս Նիկոլը՝ չկարողանալով թաքցնել յուր վախերը:
Նիկոլի իշխանության տարիներին հայ ժողովրդի հետ կատարվածը տասնապատիկ ավելի մեծ ողբերգություն է, քան Հոկտեմբերի 27-ը, ուղղակի ափսոս, որ հանրությունն ի վիճակի չէ՝ այդ պարզ ճշմարտությունը հասկանալու, լիարժեքորեն սթափվելու: