Կանադայի կողմից գնված NASAMS հակաօդային պաշտպանության նորագույն համակարգը շուտով կտեղափոխվի Ուկրաինա. այժմ այն գտնվում է Լեհաստանի տարածքում: Ինչպես տեղեկանում է «Ուկրինֆորմ» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Բիլ Բլերը։

«Մենք սերտորեն համագործակցել ենք ամերիկացիների և Raytheon արտադրողի հետ այս համակարգը հավաքելու և դա առաքելու համար: Այն այժմ գտնվում է Լեհաստանում և շուտով պետք է տեղափոխվի սահմանով…. Մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի Կանադայի կողմից ձեռք բերված այս համակարգը որքան կարելի է շուտ հասնի Ուկրաինային: Ակնկալում եմ, որ շուտով կկարողանանք շատ ավելին ասել», – ասել է Բլերը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կանադան Ուկրաինա է ուղարկել NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ, որը Կիևն ակնկալում է ստանալ մինչև 2024 թվականի վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել