Անդոնը հերթական մերկապարանոց մեղադրանքն էր ներկայացրել ընդդիմությանը՝ հայտարարելով, թե ընդդիմությունը ժողովրդին չի դիտարկում որպես երկրի տեր:
Իսկ ՔՊ-ն դիտարկո՞ւմ է, հետարքրքիր է: Եթե դիտարկում է,ապա ինչո՞ւ է այն մաս-մաս թուրքին հանձնում: Օրինակ նույն Տավուշում հողերի հանձնման պրոցեսը բախվեց ժողովրդի ցասմանը, տասնյակ հազարներով մարդիկ ընդվզեցին դրա դեմ, տևական ժամանակ պայքարեցին, շատերն իրենց առողջությունը զոհեցին դրա համար, ժողովրդի ձայնը լսելի եղա՞վ: Նիկոլը վերցրեց ու հողերը տվեց: Եթե ՔՊ-ն ժողովրդին է երկրի տեր համարում, այլ ոչ թե Իլհամին, ինչո՞ւ Նիկոլը դա արեց:
Կամ հայտնի է, որ նույն արցախցիներն այսօր փաստացի օտարված են իրենց զգում սեփական հայրենիքում՝որոշ ՔՊ-ականների կողմից որակվելով որպես հյուր, թե՞ նույն Մելքոնյան Գագոն ասենք խորհրդարանական ընդդիմության անդամ է:
Հայաստանի տերերն այսօր ադրբեջանցիներն են, որոնց պահանջով Նիկոլը նույնիսկ Սահմանադրություն փոխել է խոստանում: Ո՞վ է Հայաստանը թուրքերին ադապտացնում, Նիկո՞լը, թե՞ ընդդիմությունը:
Անդոնը երևի մոռացել է՝ ով է փողոցներում երկրի տերերի վրա թքելով ֆրֆռում