Երեկ ամբողջ օրվա թեման Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի տնտեսական համաժողովն էր։
Ոմանք ասում էին պիտի գնար նիկոլը, ոմանք ասում էին չպիտի գնար, իսկ ես ակամայից հիշեցի 2011 թվականը, երբ դեռ նոր էի զորացրվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՑ, մեկ տարի էլ չկար, երբ ողջ հանրապետությունում խոսվում էր, թե Սերժ Սարգսյանը համաձայնել է 5 շրջանների դիմաց Արցախի հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ ԼՂԻՄ-ը, Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները մնում էին մեր վերահսկողության տակ, մինչեւ կլիներ վերջնական հանրաքվե եւ ի վերջո կվճռվեր Արցախի ճակատագիրը։
Այս օրերին, երբ այդ նույն Կազանում տեսնում ենք մի ողորմելի, քստմնելի արարածի` ով (Հ)պարտ նստած է ալիեւ կոչված մարդասպանի կողքին, ուզում եմ հարց ուղղել ձեզ` իմ հա՜յ ժողովուրդ.
2018 թվականին սրա՞ համար էիք դուրս եկել փողոց, սա՞ էր ձեր երազած Արցախի հարցի լուծումը, արդյո՞ք սա էր ձեր երազանքների առաջնորդը, ով միայն ներսում է կարողանում հոխորտալ, մատ թափ տալով խոսել սեփական հայրենակիցների հետ, իսկ դրսում` օտարների առաջ, ամենազզվելի, կեղծավոր ու ստորաքարշ կերպարանքով ներկայանա։
Ես ուզում եմ տեսնել իմ երկրի առաջնորդին այնպես` ինչպես նախկինում էր, երբ նախագահ Սերժ Սարգսյանն էր Կազանում, ալիեւ կոչված երեւույթը երկու մետրանոց բոյն առած չգիտեր որ ծակը մտցներ գլուխը, երբ Սերժ Սարգսյանն էր ներկայացնում Հայաստանը, չկար մեկ հայ, ով իր երկրից դուրս գլուխ կկախեր օտարի առաջ։
Ցավոք դեռ երկար ենք երանի տալով խոսելու նախկին Հայաստանի` իրական, ՀՊԱՐՏ ժամանակների մասին։
Հայաստանի ճկված ողնաշարը կշտկվի միայն այս ստորաքարշ իշխանությունների հեռացումով։
Հայաստանն առանց նիկոլիզմի այլեւս ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ամենամեծ մասնաբաժինն ունի։
Возможно, это изображение 3 человека, Овальный кабинет и текст
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել