168․am-ը գրում է․
Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի որակավորման փուլում հայ և թուրք ըմբիշների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 125 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Լյովա Գևորգյանի և թուրք մարզիկ Հական Բույուկցինգիլի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որը դադարեցնելու համար մրցագորգ են դուրս եկել թե՛ մարզիչները, թե՛ մրցավարները: Երկու մարզիկներն էլ որակազրկվել են:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/10/25/2116383.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել