Պարզվում է՝ Աղազարյան Հովիկը Քյարամյան Արգիշտիկի նկատմամբ իր կոշտ դիրքորոշումը փոխել է. հայտարարել է, որ թեպետ իր սուբյեկիվ կարծիքով Արգիշտիկը չի համաատասխանում զբաղեցրած պաշտոնին, բայց իր կարծիքը կարող է թերի ու սխալ լինել, քանի որ Նիկոլը, որպես վարչապետ, անհամեմատ ավելի տեղեկացված է ու շատ ավելի լավ է ճանաչում ՔԿ ղեկավարին:
Այն, որ աքլորացած Հովիկը «փափկել» է, չի կարող պատահականության արգասիք լինել. ՔՊ-ի ներսում, ըստ էության, որոշել են հապճեպ որոշումներ չկայացնել ու Արգիշտիկի գլուխն արագ չուտել: Ուշագրավ է, որ Հովիկ-Արգիշտիկ բախումից հետո մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Արգիշտիկի թիկունքին կանգնել է անձամբ Աննան՝ թույլ չտալով ավելորդ «դվիժենիներ»: Այլ կեպ ասած՝ Արգիշտիկին անկումից անձամբ Աննան է փրկել՝ «դաբրո» չտալով նրա դեմ հյուսված խարդավանքներին:
Անձնական համակրանքի՞, թե՞ քաղաքական հաշվարկների շնորհիվ է, Աննան փրկել Արգիշտիկին, դժբար է ասել, բայց փաստը, որ «մտքի տիտանը» Արգիշտիկի մասին սեփական կարծիքը խիստ սուբյեկտիվ է որակել, ինքնին չափազանց խոսուն է:
Անկեղծ ասած՝ տպավորություն է ստեղծվում, թե նմանօրինակ շոուների միջոցով Նիկոլն ընդամենը հանրային ուշադրությունն է ժամանակ առ ժամանակ շեղում, որ Հայաստանի վաճառքը հնարավորինս սահուն իրականացվի՝ մարդկանց ուշադրությունն իշխանական տխմարների ուղղությամբ կենտրոնացնելու միջոցով: