168․am-ը գրում է․

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հրվ.Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, հայտնում է Պետքարտուղարությունը:

«Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել