168.am-ը գրում է․
Կազանում տեղի ունեցող ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մտքեր է փոխանակել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահայանի հետ:
Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային նշանակության հարցերին:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/10/24/2115608.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել