Գռզոն հայտարարել է, թե իր համար անընդունելի է, երբ կրթություն չունեցող մարդը, տնային տնտեսուհին մարդը սկսում են թելադրել կամ սահմանել այն, թե ասենք ինչ քաղաքական միտք պետք է լինի՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իր այդ կարծիքի մասին ՔՊ-ում տեղյակ են:
Գռզոյի հայտարարությունը կամ սկզբունքայնությունը կլիներ միանգամայն գովելի, եթե նա չլիներ ՔՊ-ական կարկառուն՝ մի ուժ, որի պարագլուխը դիպլոմ չունի. ԵՊՀ-ից դուրս է մնացել՝ այդպես էլ ձեռք չբերելով մասնագիտություն: Դե իսկ մյուս «մտքի տիտան» ՔՊ-ականների մասին խոսելն անգամ ավելորդ է:
Նման քաղաքական թիմի անդամ Գռզոն, երբ բարձրագոչ հայտարարությոններ է անում, սեփական կարգավիճակը հաշվի չի՞ առնում: Խոսում է այնպես, ասես Նոբելյան մրցանաակիր է կամ՝ մի այնպիսի թիմի անդամ, որտեղ նման կարգի մարդկանց պակաս առանձնապես չի զգացվում: Եթե Գռզոն իսկապես չի հարգում ոչ պրոֆեսիոնալներին, ապա նշանակում է, որ չի հարգում ու չի ընդունում բովանդակ ՔՊ-ին. այդ քաղաքական ուժը խավարամտության կատարյալ մարմնավորում է, դիպետանտիզմի նյութական դրսևորում:
Գռզոն փողն է հարգում, ուստի բնական է, որ ՔՊ-ի հարցում պրոբլեմ չի տեսնում. գիգտե՞ք քանի հավելյալ միլիարդ Նիկոլի շնորհիվ աշխատել այս 6 տարում: