Armsport.am-ը գրում է․

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին «Լիլը» Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»՝ 3:1:

Ըստ Opta-ի՝ «Լիլը» դարձավ երրորդ թիմը, որը հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին» և «Ռեալին» Չեմպիոնների լիգայի մեկ խաղարկության ընթացքում։ Երկրորդ տուրում «շները» սեփական դաշտում 1։0 հաշվով հաղթեցին Մադրիդի «Ռեալին»։

2020/21 մրցաշրջանում նույնը հաջողվեց անել «Չելսիին», որը հետագայում հաղթեց մրցաշարը, իսկ 2021/22 մրցաշրջանում՝ «Մանչեսթեր Սիթին», որը դուրս եկավ կիսաեզրափակիչ այդ մրցաշարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել